Մեսսին ափսոսում է, որ Ռոնալդուն հեռացել է «Ռեալ»-ից

09 Հոկտեմբերի 2019 18:55
Մեսսին ափսոսում է, որ Ռոնալդուն հեռացել է «Ռեալ»-ից

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր հարատև մրցակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Հասկանալի էր, որ Կրիշտիանուի հեռանալը շոշափելի կլինի «Ռեալ»-ի համար: 

Ես կցանկանայի, որ նա մնար ակումբում: 

Ռոնալդուն ինչ-որ արտասովոր բան էր հաղորդում մեր մրցակցությանը, ինչպես և մեր թիմերի միջև խաղերին»,  - արգենտինացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: 

Ռոնալդուն «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին՝ 438 խաղում խփելով 450 գոլ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: