Կարծում եմ՝ «Ռեալ»-ում դժգոհ են թիմից. Միյատովիչ

09 Հոկտեմբերի 2019 18:27
Կարծում եմ՝ «Ռեալ»-ում դժգոհ են թիմից. Միյատովիչ

«Ռեալ»-ի նախկին հարձակվող և մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը հայտնել է, թե ինչ կարծիք ունի «սերուցքայիններ»-ի ներկայիս թիմի մասին:  

«Ես կարծում եմ, որ «Ռեալ»-ում դժգոհ են թիմից: 
 
Թիմի խաղը վստահություն չի հաղորդում, որ այս մրցաշրջանում տիտղոսներ կլինեն: 
 
Նաև թիմը վնասվածքների հետ կապված խնդիրներ ունի և դա խանգարում է Զիդանին», - Միյատովիչի խոսքերն է փոխանցում AS-ը: 
 
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը այժմ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: