Դժգոհ եմ իմ կարգավիճակից. Ռակիտիչ

09 Հոկտեմբերի 2019 17:20
Դժգոհ եմ իմ կարգավիճակից. Ռակիտիչ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դժոգոհություն է հայտնել «Բարսելոնա»-ում իր շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես հնարավորություն եմ ունեցել հեռանալ «Բարսելոնա»-ից, սակայն ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ցանկանում եմ մնալ ակումբում:

Ցանկանում եմ խաղաժամանակ ստանալ և օգնել իմ թիմին, այլ ոչ թե զբոսնել քաղաքում կամ ծովափ այցելել»,- ասել է Ռակիտիչը:

Հիշեցնենք, որ Իվան Ռակիտիչի ծառայություններով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրվում էր Թուրինի «Յուվենտուս»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: