Մեսսին՝ Գրիզմանի հետ հարաբերությունների մասին

09 Հոկտեմբերի 2019 16:13
Մեսսին՝ Գրիզմանի հետ հարաբերությունների մասին

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Ես գիտեմ, թե ինչ է գրում մամուլը, սակայն այդ ամենը սուտ է: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Գրիզմանի հետ և ցանկացել եմ, որ նա տեղափոխվի «Բարսելոնա»:

Գրիզմանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, իսկ լավագույնները միշտ տեղ ունեն «Բարսելոնա»-ում»,- ասել է Մեսսին:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Գրիզմանը Մեսիի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: