Կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ». Մեսսի

09 Հոկտեմբերի 2019 14:23
Կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ». Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին իսպանական Rac1-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի՝ «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին:

«Նեյմարը շատ էր ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից: Ես վստահ էի, որ եթե «Բարսելոնա»-ին չհաջողվի համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ, ապա Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»:

Այուամենայնիվ, Նեյմարը մնաց ՊՍԺ-ում, սակայն ես վստահ եմ, որ նա հասկացել է, որ մեծ սխալ է գործել՝ «Բարսելոնա»-ից հեռանալով»,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ից ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: