Տարիներ առաջ մտածել եմ «Բարսելոնա»-ից հեռանալու մասին. Մեսսի

09 Հոկտեմբերի 2019 11:55
Տարիներ առաջ մտածել եմ «Բարսելոնա»-ից հեռանալու մասին. Մեսսի

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ժամանակին ցանկացել է հեռանալ Իսպանիայից, երբ խնդիրներ է ունեցել հարկերի հետ:

«Մի քանի տարի առաջ, երբ լուրջ խնդիրներ ունեի հարկերի հետ, մտածում էի հեռանալ «Բարսա»-ից: Կարելի է ասել, որ ցանկանում էլ լքել ոչ թե ակումբը, այլ՝ Իսպանիան:

Երբեք պաշտոնական առաջարկ չեմ ստացել այլ թիմերից, որովհետև բոլորը գիտեին, որ ցանկանում եմ մնալ»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել էր աշխարհի լավագույն խաղացող՝ ՖԻՖԱ-ի վարկածով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: