Sports Mole. Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է թարմացնել կիսապաշտպանական գիծը

09 Հոկտեմբերի 2019 11:03
Sports Mole. Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է թարմացնել կիսապաշտպանական գիծը

«Լեսթեր»-ի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում է Sports Mole-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբում մտադիր են կիսապաշտպանական գծի թարմացում կատարել ու անգլիացուն համարում են իդեալական տարբերակ:

Հատկանշական է, որ Մեդիսոնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 2 արդունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: