ESPN. «Բարսելոնա»-ն պետք է 124 մլն եվրո աշխատի մինչև մրցաշրջանի ավարտը

09 Հոկտեմբերի 2019 10:13
ESPN. «Բարսելոնա»-ն պետք է 124 մլն եվրո աշխատի մինչև մրցաշրջանի ավարտը

«Բարսելոնա»-ն ստիպված կլինի վաճառել կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինյոյի ու Ռակիտիչի տրանսֆերները, որպեսզի տարին փակի դրական ֆինանսական բալանսով, տեղեկացնում է ESPN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, մինչև մրցաշրջանի ավարտը կատալոնացիները պետք է 124 մլն եվրո աշխատեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիա»-ն գոհ է 27-ամյա բրազիլացու խաղից ու պատրաստ է գնել ամբողջական տրանսֆերը:

Ինչ վերաբերվում է խորվաթ ֆուտբոլիստին, վատթարացել են նրա հարաբերությունները գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ: Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրավծ են «Ինտեր»-ն ու «Յուվենթուս»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: