«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Տեր Շտեգենին

08 Հոկտեմբերի 2019 20:11
«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Տեր Շտեգենին

«Բարսելոնա»-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Կատալոնական ակումբի ղեկավարությունը գոհ է այս մրցաշրջանում 27-ամյա խաղացողի արդյունքներից, այդ պատճառով ցանկանում են շարունակել նրա հետ գործակցությունը: 

Գերմանացու գործող համաձայնագրի ժամկետը «կապտանռնագույններ»-ի հետ լրանում է 2022 թվականին: 

Տեր Շտեգենը այս մրցաշրջանում մասնակցել է 8 խաղի, բաց թողել 10 գոլ և անգամ կատարել 1 գոլային փոխանցում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: