Բեյլը ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից

08 Հոկտեմբերի 2019 16:38
Բեյլը ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է AS-ը:

Բեյլը դժգոհ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղում Զինեդին Զիդանն իրեն դուրս է թողել հայտացուցակից: Ֆուտբոլիսը նաև աջակցություն չի զգում ակումբի ղեկավարության կողմից:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բեյլը մոտ էր «Ռեալ»-ից հեռանալուն, սակայն ֆուտբոլիստի տեղափոխությունը Չինաստան այդպես էլ չկայացավ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: