Պիկեին մեղադրում են միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ

07 Հոկտեմբերի 2019 16:50
Պիկեին մեղադրում են միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն կարող է որակազրկման ենթարկվել, հայտնում է Marca պարբերականը:

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիա»-ի հետ խաղի դրվագներից մեկում մրցավարի կողմից հանդիպումն ընդհատելու որրոշումից հետո Պիկեն հարվածեց գնդակին՝ ստանալով դեղին քարտ: Այդ զգուշացումը Պիկեի համար 5-րդն էր ընթացիկ մրցաշրջանում, ինչը նշանակում է, որ 32-ամյա պաշտպանը ստիպված կլինի բաց թողնել Լա Լիգայի հաջորդ տուրի հանդիպումը:

Marca-ն նշում է, որ Պիկեն միտումնավոր է գնացել այդ քայլին, որպեսզի բաց թողնի «Էյբար»-ի հետ հանդիպումը և մասնակցի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալ»-ի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Սևիլիա»-ի հետ խաղում մրցավարի կողմից կարմիր քարտերի արժանացան «Բարսելոնա»-ի պաշտպան Արաուխո Դա Սիլվան և հարձակվող Ուսման Դեմբելեն: Կատալոնական թիմը հաղթեց 4:0 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: