Չնայած քիչ խաղաժամանակին՝ «Բարսելոնա»-ում ես երջանիկ եմ. Վիդալ

07 Հոկտեմբերի 2019 15:44
Չնայած քիչ խաղաժամանակին՝ «Բարսելոնա»-ում ես երջանիկ եմ. Վիդալ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սևիլիա»-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք: «Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով, սակայն կարող եմ ասել, որ մենք բազմաթիվ հնարավորություններ չօգտագործեցինք:

Չնայած քիչ խաղաժամանակին՝ «Բարսելոնա»-ում ինձ երջանիկ եմ զգում և ցանկանում եմ հաջողությունների հասնել այստեղ»,- ասել է Վիդալը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն հաղթանակ տարավ «Սևիլիա»-ի նկատմամբ 4:0 հաշվով: Արտուրո Վիդալը դարձավ գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: