Կոնտեն մեկնաբանել է «Յուվենթուս»-ից կրած պարտությունը

07 Հոկտեմբերի 2019 11:45
Կոնտեն մեկնաբանել է «Յուվենթուս»-ից կրած պարտությունը

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Յուվենթուս»-ի դեմ խաղի մասին, որն ավարտվել էր «բյանկոներիներ»-ի՝ 2:1 հաշվով հաղթանակով:

«Յուվենթուս»-տ ցուցադրեց իր ողջ հարձակողական ներուժը: Չեմ կարող դժգոհել իմ տղաներից, նրանք ամբողջովին ներդրվեցին:

Երկար ճանապարհ պետք է անցնենք «Յուվե»-ի մակարդակին հասնելու համար: Այս պահին սխալ է նրանց հետ համեմատվելը, քանի որ այլ մակարդակի վրա են գտնվում: Կփորձենք շտկել դրությունը»,- իտալացու խոսքրեը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ հանդիման վերջնամասում հաղթական գնդակը խփել էր թուրինյան ակում բի արգենտինացի ռմբարկու Գոնսալո Իգուաինը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: