AS. Կրոսի մասնակցությունն առաջիկա «Էլ Կլասիկո»-ին հարցականի տակ է

06 Հոկտեմբերի 2019 23:01
AS. Կրոսի մասնակցությունն առաջիկա «Էլ Կլասիկո»-ին հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսն առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է AS-ը:

Հիշեցնենք, որ գերմանացին վնասվածք էր ստացել Լա Լիգայի շրջանակում կայացած «Գրանադա»-ի դեմ խաղում(3-2):

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը շարք կվերադառնա 2-3 շաբաթից:

Այսպիսով, 29-ամյա խաղացողըը Գերմանիայի ընտրանու կազմում չի մասնակցի Արգենտինայի ու Էստոնիայի դեմ խաղերին, իսկ «Ռեալ»-ի կազմում՝ «Գալաթասարայի» և «Մալյորկա»-ի հետ խաղերին: 

Հարցականի տակ է նաև վերջինիս մասնակցությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկո»-ին, որտեղ մադրիդցիները կհյուրընկալվեն «Բարսելոնա»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: