«Ռեալ»-ի դիտակետում է հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը

06 Հոկտեմբերի 2019 18:30
«Ռեալ»-ի դիտակետում է հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողը

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, հնարավոր է, առաջիկա ձմռանը փոխի ակումբային գրանցումը:

Calciomercato-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որը մտադիր է նրան թիմ հրավիրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Երիտասարդ խաղացողը «քաղաքայիններ»-ի կազմում բավարար խաղային ժամանակ չի ստանում, քանի որ այնտեղ մեկնարկային կազմում տեղը պատկանում է Սերխիո Ագուերոյին:

Նշվում է, որ նախկինում «Բավարիա»-ն փորձել է գնել Ժեզուսի տրանսֆերն առաջարկելով 100 մլն եվրո, սակայն մերժում է ստանցել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: