Ազարը հիանալի հարվածով առաջին գնդակը խփեց Լա լիգայում (տեսանյութ)

05 Հոկտեմբերի 2019 19:01
Ազարը հիանալի հարվածով առաջին գնդակը խփեց Լա լիգայում (տեսանյութ)

Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել է «Գրանադա»-ին:

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է Կարիմ Բենզեման: Խաղակեսի վերջնամասում ստանալով Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումը՝ փայլուն հարվածով Լա լիգայում իր առաջին գնդակը խփեց «սերուցքայիններ»-ի նորեկ Էդեն Ազարը:

Այս պահին խաղում ընդմիջում է:

Հավելենք, որ սա բելգիացու առաջին գոլն էր նաև մադրիդյան ակումբի կազմում` պաշտոնական հանդիպումներում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: