Առաջին խաղակեսը խանգարեց մեզ հաղթել. Զիդան

02 Հոկտեմբերի 2019 14:38
Առաջին խաղակեսը խանգարեց մեզ հաղթել. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ հանդիպման արդյունքի մասին:

«Առաջին խաղակեսում այնքան էլ լավ հանդես չեկանք: Եթե ամբողջ հանդիպումն անցկացնեինք այնպես, ինչպես անցկացրեցինք երկրորդ խաղակեսը, մրցակիցը ոչ մի շանս չէր ունենա:

Կուրտուան փոխարինվել է, քանի որ լավ չէր զգում իրեն: Մեր ֆուտբոլիստի առողջությունն ամենակարևորն է մեզ համար»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բրյուգե» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: