ՉԼ-ում Ռոնալդուն մեծացրել է Մեսսիի հանդեպ ունեցած գոլային առավելությունը

02 Հոկտեմբերի 2019 14:22
ՉԼ-ում Ռոնալդուն մեծացրել է Մեսսիի հանդեպ ունեցած գոլային առավելությունը

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բայեր Լևերկուզեն»-ի հետ խաղում դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը:

«Բայեր»-ին խփած գոլը Ռոնալդուի համար 127-րդն էր Չեմպիոնների լիգայուն: ՉԼ-ում գոլերի քանակով Ռոնալդուին զիջում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ունի խփած 112 գոլ:

Կրիշտիանու Ռոնալդուն ՉԼ-ում 15 գոլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, 105 գոլ՝ Մադրիդի «Ռեալ»-ի և 7 գոլ՝ «Յուվենտուս»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: