«Այաքս»-ի 5 ֆուտբոլիստ՝ «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում

02 Հոկտեմբերի 2019 14:06
«Այաքս»-ի 5 ֆուտբոլիստ՝ «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում

Ամստերդամի «Այաքս»-ի միանգամից 5 ֆուտբոլիստ հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում, այս մասին հաղորդում է AS պարբերականը:

«Ռեալ»-ը հետևում է 21-ամյա պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսի և Էդոսն Ալվարեսի, 26-ամյա կիսապաշտպան Հակիմ Զեիշի, 22-ամյա կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի և 22-ամյա հարձակվող Դավիդ Ներեսի մրցելույթներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալ»-ի ներկայացուցիչները ներկա կգտնվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Այաքս» - «Վալենսիա» հանդիպմանը և կհետևեն ֆուտբոլիստների խաղին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: