«Բարսելոնա»-ում ճշտել են, թե քանի Լեո է ծնվել Կատալոնիայում 2018 թվականին

02 Հոկտեմբերի 2019 12:24
«Բարսելոնա»-ում ճշտել են, թե քանի Լեո է ծնվել Կատալոնիայում 2018 թվականին

«Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը հետաքրքիր փաստ է հրապարակել:

2018 թվականի տվյալներով, Կատալոնիայում 7.6 մլն մարդ է ապրում, որոնց մոտ Լեո անունը, ըստ քանակի, 6-րդն է տղաների շրջանում:

Նշվում է, որ այս ցուցանիշը կտրուկ աճել է վերջին 12 տարիների ընթացքում

2018 թվականին Կատալոնիայում ծնված 32408 տղաներից 459-ին անվանակոչել են «կապտանռնագույններ»-ի առաջատարի պատվին, որը կազմում է ծնվածների 1.4 %-ը:

Անունն ավելի հանրահայտ է մայրաքաղաքում՝ Բարսելոնաում: Այստեղ անցյալ տարի ծնված 6677 տղաներից 383-ը կրում է «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի անունը, որը կազմում է 5,7 %-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: