Marca. Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը բաց կթողնի երկուսուկես ամիս

02 Հոկտեմբերի 2019 11:52
Marca. Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը բաց կթողնի երկուսուկես ամիս

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բրյուգե»-ի դեմ հանդիպման ընմիջման ժամանակ:

Նրա մոտ ախտորոշվել էր աջ ծնկի վնասվածք:

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին հավելյալ բուժզննում է անցել. 29-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբին չի կարողանա օգնել երկուսուկես ամիս:

«Ռեալ» - «Բրյուգե» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: