Երբ Մեսսին սկսի խաղալ, ապա մենք կտեսնենք իսկական «Բարսելոնա»-ին. Էտո՛Օ

01 Հոկտեմբերի 2019 21:30
Երբ Մեսսին սկսի խաղալ, ապա մենք կտեսնենք իսկական «Բարսելոնա»-ին. Էտո՛Օ

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛Օն գովեստի խոսքեր է հղել «կապտանռնագույններ»-ի ավագ Լիոնել Մեսսիի հասցեին:

««Բարսելոնա»-ն անհաջող է մեկնարկել Պրեմիերայում, քանի որ Մեսսին հազվադեպ էր խաղերին մասնակցում: Երբ նա սկսի խաղալ, ապա մենք կտեսնենք իսկական «Բարսելոնա»-ին:

Հուսով եմ Լեոն կխաղա «Ինտեր»-ի դեմ, չնայած, որ այդ ակումբը նույնպես իմ սրտում է: Նրա խաղալու դեպքում միլանցիների շանսերը կքչանան:

Ես Մեսսիին մեծացրել եմ, ինչպես որդուս: Հարգում եմ Մարադոնային, բայց ժամանակակից ֆուտբոլում առավելագույն գոլերը խփել են Մեսսին, Ռոնալդոն և Կրիշտիանուն»,- կամերունցու խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: