Զիդանը նշել է՝ ինչպես է «Ռեալ»-ը պատրաստվում հաղթել «Բրյուգե»-ին

01 Հոկտեմբերի 2019 15:24
Զիդանը նշել է՝ ինչպես է «Ռեալ»-ը պատրաստվում հաղթել «Բրյուգե»-ին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե ինչ մարտավարությամբ է գործելու իր թիմը:

«Մենք անհաջող մեկնարկ ենք գրանցել Չեմպիոնների լիգայում և պատրաստվում ենք ուղղել մեր սխալը: «Ռեալ»-ը պետք է շատ ակտիվ գործի այն դրվագներում, երբ գնդակը կլինի մրցակցի մոտ: Եթե մենք կարողանանք գնդակը խլելուց հետո ճիշտ գրոհներ կազմակերպել, վստահ եմ, որ հաջողության կհասնենք:

Մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար, քանի որ այս խաղում միավորներ կորցնելն անթույլատրելի է: Ակնկալում ենք, որ երկրպագուների մեծ աջակցությունը ևս կօգնի մեզ ավելի վստահ գործել»,- հայտարարել է ֆրանսիացի մարզիչը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը «Բրյուգե»-ի հետ կմրցի այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:

Խմբային փուլի առաջին տուրի խաղում «Ռեալ»-ը 0:3 հաշվով արտագնա խաղում պարտություն է կրել ՊՍԺ-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: