«Ռեալ»-ը մեծ նպատակներ է դրել իր առաջ. Ազար

01 Հոկտեմբերի 2019 15:08
«Ռեալ»-ը մեծ նպատակներ է դրել իր առաջ. Ազար

Մադրիդի «Ռեալ»-ի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգե»-ի հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Ռեալ»-ի նպատակների և իր մարզավիճակի մասին:

«Մենք «Բրյուգե»-ի հետ խաղում խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի հասնելու համար: «Ռեալ»-ը պարտվել է առաջին խաղում և իրավունք չունի կրկին միավորներ կորցնել: Մենք մեծ նպատակներ ենք դրել մեր առաջ և ամեն ինչ կանենք դրանց հասնելու համար:

Ես ինքս ինձանից սպասում եմ այն խաղը, որն ակնկալում են երկրպագուները: Իմ ամենամեծ քննադատը հենց ես եմ»,- ասել է Ազարը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը «Բրյուգե»-ի հետ կմրցի այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: