Ու՞մ են «Բարսելոնա»-ում դիտարկում որպես Սուարեսի փոխարինող

01 Հոկտեմբերի 2019 14:25
Ու՞մ են «Բարսելոնա»-ում դիտարկում որպես Սուարեսի փոխարինող

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է իտալական «Միլան»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Կշիշտով Պյատեկի ծառայություններով, այս մասին հաղորդում է Sempre Milan-ը:

«Բարսելոնա»-ում կարծում են, որ Պյատեկն իդեալական տարբերակ է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինելու համար, ով հաջորդ ամառ մտադիր է տեղափոխվել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն:

Բացի Պյատեկի թեկնածությունունից, «Բարսելոնա»-ում քննարկում են նաև «Լեյպցիգ»-ի հարձակվող Տիմո Վերների և «Խետաֆե»-ի հարձակվող Հայմե Մատոյի թեկնածությունը:

24-ամյա Կշիշտով Պյատեկն ընթացիկ մրցաշրջանում «Միլան»-ի կազմում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: