Դեռ ամեն ինչ իդեալական չէ, բայց միևնույն է գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը. Ազար

30 Սեպտեմբերի 2019 21:12
Դեռ ամեն ինչ իդեալական չէ, բայց միևնույն է գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը. Ազար

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը հայտնել է, որ իր հասցեին հնչող քննադատությունները չի անհանգստացնում իրեն:

«Քննադատություններն ինձ չեն անհանգստացնում: Ես պետք է խաղադաշտում ցուցադրեմ իմ որակները: Հարկավոր է լավ խաղամ, որ երկրպագուները հպարտանան ինձանով: Ինձանից շատ բան են սպասում, այդ պատճառով քննադատությունը նորմալ է: Դեռ ամեն ինչ իդեալական չէ, բայց միևնույն է գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Ինձ շատ լավ եմ զգում և լիովին ապաքինվել եմ վնասվածքից»,- բելգիացու խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: