Զիդանը մեկնաբանել է «Ատլետիկո»-ի դեմ խաղը

29 Սեպտեմբերի 2019 11:28
Զիդանը մեկնաբանել է «Ատլետիկո»-ի դեմ խաղը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղը:

«Ֆուտբոլիստներիս քննադատելու պատճառ չեմ տեսնում, քանի որ նրանք խաղադաշտում ներդրեցին ամբողջ ուժերը: «Ռեալ»-ն ավելիին էր արժանի:

«Ատլետիկո»-ն բարդ թիմ է ու հաճախ խաղում է նմանատիպ մարտավարությամբ: Երբեմն էլ նրանք միտումնավոր են զիջում գնդակը՝ խաղալով հակագրոհների վրա: Այնուամենայնիվ, այսօր մեզ ինչ-որ բան չբավականացրեց»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է El Chiringuito TV-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին գոլազուրկ ավարտ էր ունեցել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: