Հոգնել եմ Նեյմարի մասին խոսակցություններից. Վալվերդե

28 Սեպտեմբերի 2019 12:13
Հոգնել եմ Նեյմարի մասին խոսակցություններից. Վալվերդե

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Խետաֆեի»-ի հետ խաղից առաջ կրկին ստիպված է եղել խոսել թիմի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի մասին:

«Կարծում էի, որ երբ տրանսֆերային պատուհանը փակվի, այլևս մարդիկ չեն խոսի Նեյմարի մասին: 

Նրա և «Բարսելոնա»-ի դատավարության մասին ես ոչինչ ասել չեմ կարող: Ես միայն իմ թիմի ֆուտբոլիստների մասին կարող եմ խոսել»,- ասել է Վալվերդեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն «Խետաֆե»-ի հետ կմրցի այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: