Նեյմարը պատրաստ է դադարեցնել դատական գործընթացը «Բարսելոնա»-ի դեմ մեկ պայմանով

27 Սեպտեմբերի 2019 20:24
Նեյմարը պատրաստ է դադարեցնել դատական գործընթացը «Բարսելոնա»-ի դեմ մեկ պայմանով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստ է դադարեցնել դատական գործընթացը «Բարսելոնա»-ի դեմ մեկ պայմանով: Այս մասին հաղորդում է Radio Barcelona-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին պատրաստ է հրաժարվել այն 26 մլն եվրո բոնուսային գումարից, որը իրեն պետք է վճարեր «Բարսելոնա»-ն, սակայն ցանկանում է, որ կատալոնական կողմը երաշխավորի, որ գալիք ամռանը կգնի իր ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Նեյմարը «կապտանռնագույններ»-ի կազմում հանդես է եկել 2013-2017 թվականներին, իսկ ՊՍԺ է տեղափոխվել 222 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: