«Նապոլի»-ի կիսապաշտպանը՝ «Բարսելոնա»-ի թիրախում

27 Սեպտեմբերի 2019 15:44
«Նապոլի»-ի կիսապաշտպանը՝ «Բարսելոնա»-ի թիրախում

Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը կարծում է, որ Ռուիսը համապատասխանում է ակումբի խաղաոճին և կարող է մեծ օգուտ տալ թիմին:

Ռուիսն իսպանական «Բետիս»-ի ակադեմիայի սան է, որտեղ հանդես է եկել 2014-2018 թվականներին: 2018 թվականի ամռանը «Նապոլի»-ն 30 միլիոն եվրոյով ձեռք բերեց Ռուիսի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուիսը «Նապոլի»-ի կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: