Ազարը պատասխանել է բլից հարցերի՝ նշելով, թե որ հոլիվուդյան աստղին կցանկանար տեսնել իր մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում

27 Սեպտեմբերի 2019 12:46
Ազարը պատասխանել է բլից հարցերի՝ նշելով, թե որ հոլիվուդյան աստղին կցանկանար տեսնել իր մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում

Մադրիդյան դերբիից առաջ «Ռեալ»-ի վինգեր Էդեն Ազարը բլից հարցերի է պատասխանել: Բելգիացու խոսքերը մեջբերում է «սերուցքայիններ»-ի պաշտոնական կայքը:

— Նկարագրիր դերբին մեկ բառով:

— Խելահեղություն:

— Ո՞ր արտիստի կնքահայրը կցանկանայիր լինել:

— Ջոնի Հոլիդիեի. նա հայտնի երգիչ է:

— Եթե քո մասին ֆիլմ նկարեին, ու՞մ կցանկանայիր տեսնել գլխավոր դերում:

— Բրեդ Փիթին.

— Եթե «ժամանակի մեքենա» ունենաիր, ու՞ր կուղևորվեիր:

— Դեպի ապագա.

— Ո՞րն է ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գոլը:

— Զիդանի խելահեղ հարվածը «Բայեր»-ի դեմ խաղում:

— Այլմոլորակայիններ կա՞ն.

— Ոչ:

— Կցանկանայի՞ր անմահ լինել:

— Իսկ ինչու՞ ոչ:

— Ի՞նչ կենդանու կցանկանայիր կերպարանափոխվել:

— Առյուծի:

— Քո սիրելի միրգը:

— Մանգո:

— Մեքսիսակակն խոհանոց, թե ճապոնական:

— Ճապոնական:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: