Ցանկանում եմ հանդիպել Դիեգո Կոստայի հետ. Ազարը՝ մադրիդյան դերբիի մասին

26 Սեպտեմբերի 2019 17:49
Ցանկանում եմ հանդիպել Դիեգո Կոստայի հետ. Ազարը՝ մադրիդյան դերբիի մասին

«Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղի մասին: 

«Բոլորը գիտեն, թե ինչ զգացողություններ և կիրք է բերում դերբին: Բոլորը գիտեն, թե ինչ են իրենից ներկայացնում մեկ քաղաքից երկու թիմերը: 

Դիեգո Կոստան իմ ընկերն է, մենք խաղացել ենք իրար հետ: Ես ցանկանում եմ հանդիպել նրան», - բելգիացու խոսքերն է փոխանցում Marca-ն: 

Հիշեցնենք, որ Ազարը և Կոստան «Չելսի»-ի կազմում միասին խաղացել են 2014-17 թվականներին: 

Մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 28-ին Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: