Ես չգրված կանոն գիտեմ. եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինում. Չավին՝ «Բարսելոնա»-ի մասին

23 Սեպտեմբերի 2019 12:01
Ես չգրված կանոն գիտեմ. եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինում. Չավին՝ «Բարսելոնա»-ի մասին

«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին, ով ներկայում գլխավորում է քաթարական «Ալ-Սադ»-ը, խոսել է «կապտանռնագույններ»-ի անհաջող ելույթների մասին:

«Ես չգրված կանոն գիտեմ՝ եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինի: Նախորդ մրցաշրջանում քննադատում էին Բուսկետսին կամ Ռակիտիչին:

Սակայն կարծում եմ՝ խնդիրը կայանում է նրանում, որ հարձակման գիծը պատշաճ օգնություն չի ցուցաբերում պաշտպանությանը:

Եթե դա շարունակվի այդպես, «Բարսա»-ն ավելի է տանջվելու: Այս պարագայում թիմը ոչինչ չի կարող անել, եթե նույնիսկ 3 Կազեմիրո կամ 3 Մակելելե ունենա»,- իսպանացու խոսքերը փոխանցում է El Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Diari ARA-ին:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը վատ են մեկնարկել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 5 տուրից հետո վաստակելով ընդամենը 7 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: