«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողը հայտնվել է «Բարսելոնա»-ի դիտակետում

21 Սեպտեմբերի 2019 21:30
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողը հայտնվել է «Բարսելոնա»-ի դիտակետում

«Բարսելոնա»-ն սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էինդժել Գոմեսի ծառայություններով:

Manchester Evening News-ի տեղեկություններով՝ կատալոնացիները մտադիր են 19-ամյա խաղացողին պայմանագիր առաջարկել գալիք ամռանը, երբ վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունն իր հերթին ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Գոմեսի հետ, չնայած, որ վերջինս այդպիսի մտադրություն չունի:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: