Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն կարող է հավելյալ 200 մլն եվրո վճարել «Ատլետիկո»-ին

20 Սեպտեմբերի 2019 22:02
Mundo Deportivo. «Բարսելոնա»-ն կարող է հավելյալ 200 մլն եվրո վճարել «Ատլետիկո»-ին

«Ատլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի միջև շարունակում է դատական գործընթաց ընթանալ Անտուան Գրիզմանի տեղափոխության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մադրիդցիները մեղադրում են կատալոնական կողմին ժամանակից շուտ ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսելու համար:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: «Կապտանռնագույններ»-ը 14 մլն եվրո են վճարել ֆրանսիացու ներկայացուցիչներին գործարքն իրականացնելու համար: Նշվում է, որ այդ ամենը եղել է մարտ ամսին, ինչը նշանակում է, որ «Բարսելոնա»-ն խախտել է կանոնները: Այս փաստը կարող է օգնել «Ատլետիկո»-ին, որպեսզի վերջինս հավելյալ 200 մլն եվրո ստանա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: