«Յուվենթուս»-ը դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել Իսկոյի հետ

16 Սեպտեմբերի 2019 20:51
«Յուվենթուս»-ը դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել Իսկոյի հետ

«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն շարունակում է մնալ «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: 

Իսպանացի ֆուտբոլիստին թուրինյան ակումբ տեղափոխության հետ կապում էին նախորդ ամռանը: 

Այս մրցաշրջանում 27-ամյա խաղացողը Լա Լիգայի 4 հնարավոր խաղից միայն մեկում է խաղադաշտ դուրս եկել թիմի մեկնարկային կազմում: 

Իսկոյի պայմանագրի ժամկետը «սերուցքայիններ»-ի հետ լրանում է երեք տարի անց: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: