AS. Մադրիդի «Ռեալ»-ը կարող է ունենալ մոտ կես մլրդ ամառային տրանսֆերային բյուջե

16 Սեպտեմբերի 2019 11:41
AS. Մադրիդի «Ռեալ»-ը կարող է ունենալ մոտ կես մլրդ ամառային տրանսֆերային բյուջե

Մադրիդի «Ռեալ»-ը կարող է 441 մլն եվրո ստանալ ամառային տրանսֆերների համար:

Ինչպես հաղորդում է AS-ը, «արքայական» ակումբը 156 մլն լիկվիդային ակտիվներ ունի, որոնք կարելի է ծախսել նոր ֆուտբոլիստներ հրավիրելու համար:

«Սերուցքայիններ»-ի ղեկավարությունը ևս 285 մլն նախատեսում են ստանալ վարկի տեսքով՝ բավականին նպաստավոր պայմաններով:

Այսպիսով, մադրիդյան գրանդի ամառային տրանսֆերային բյուջեն կարող է մոտ կես մլրդ եվրո լինել:

Հեղինակավոր պարբերականը պնդում է, որ գլխավոր տրանսֆերային թիրախը լինելու է ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: