Diario Gol. Մեսսին խնդրանքով դիմել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը

16 Սեպտեմբերի 2019 10:28
Diario Gol. Մեսսին խնդրանքով դիմել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի վերջինները նոր պայմանագիր կնքեն 16-ամյա Անսու Ֆատիի հետ: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին խնդրել է մեծացնել տաղանդավոր տղայի տրանսֆերի հրաժարագինը:

Հիշեցնենք, որ Ֆատին փայլուն է մեկնարկել «կապտանռնագույններ»-ի կազմում: Նրա հաշվին արդեն 2 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում կա:

Հիշեցնենք, որ Transfermarkt-ը պատանի վինգերի տեղափոխությունը գնահատել էր 25 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: