Վնասվածքից հետո դժվար էր, բայց կարևորը հաղթանակն է. Ազար

15 Սեպտեմբերի 2019 14:25
Վնասվածքից հետո դժվար էր, բայց կարևորը հաղթանակն է. Ազար

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարը խոսել է «արքայական ակումբ»-ի կազմում անցկացրած իր առաջին պաշտոնական հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ մադրիդցիները տանը 3:2 հաշվով պարտության մատնեցին «Լևանտե»-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ դուրս եկա խաղադաշտ ու հաղթեցի: Վնասվածքից հետո դժվար էր, բայց կարևորը հաղթանակն է: Գոհ եմ նորամուտիցս:

Պայմանագիր կնքելու պահից սկսած ցանկանում էի խաղալ այս հիանալի մարզադաշտում: Ցանկանում շատ խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Իմ նորամուտը եղավ աշխարհի լավագույն մարզադաշտում»,- բելգիացու խոսքերն է մեջբերում AS-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: