Լա Լիգա. Ֆատին և Սուարեսը փայլեցին, «Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին (տեսանյութ)

15 Սեպտեմբերի 2019 00:50
Լա Լիգա. Ֆատին և Սուարեսը փայլեցին, «Բարսելոնա»-ն ջախջախեց «Վալենսիա»-ին (տեսանյութ)

Լա Լիգայի 4-րդ տուրում մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Վալենսիա»-ին: 

Խաղի արդեն 3-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստ Անսու Ֆատին բացեց հաշիվը: 

4 րոպե անց հենց Ֆատիի փոխանցումից հետո էլ աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնգը: 

29-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կևին Գամեյրոն կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին կեսը 2:1 ավարտվեց: Երկրորդ կեսի արդեն 52-րդ րոպեին կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն դարձավ գոլի հեղինակ: 

60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Լուիս Սուարեսը և արդեն մեկ րոպե անց դարձավ իր թիմի 4-րդ գոլի հեղինակը: Ուրուգվայցին աչքի ընկավ նաև 82-րդ րոպեին

«Չղջիկներ»-ի կազմում խաղավարտին գոլի հեղինակ նաև փոխարինման դուրս եկած Մաքսի Գոմեսը: Դա խաղի եզրափակիչ գնդակն էր:

Այսպիսով «Բարսա»-ն հաղթեց 5:1 հաշվով և այժմ 7 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: «Վալենսիա»-ն 4 միավորով 15-րդն է: 

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 5:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: