Մենք մի քանի անգամ փորձել ենք թիմ հրավիրել Լևանդովսկուն. Պերես

12 Սեպտեմբերի 2019 10:28
Մենք մի քանի անգամ փորձել ենք թիմ հրավիրել Լևանդովսկուն. Պերես

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ ակումբը փորձել է ձեռք բերել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Կիլիան Մբապեն և Պոլ Պոգբան:

«Մենք մի քանի անգամ փորձել ենք թիմ հրավիրել Լևանդովսկուն, բայց նրա տրանսֆերը չեն վաճառել: Նույնը նաև Պոգբային դեպքում: Մբապեին նույնպես բաց չեն թողել: Իհարկե, մենք կուզեինք ֆրանսիացիներից լսել «վերցրեք»: Միևնույն ժամանակ նրանք արգելափակում են տրանսֆերը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «արքայական ակումբ»-ի կազմը համալրել էին Էդեն Ազարը, Էդեր Միլիտաոն, Լուկա Յովիչը, Ֆերլան Մենդին, Ռոդրիգոն, Կուբոն և Ալֆոնս Արեոլան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: