Մեսսիի մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին հարցականի տակ է

11 Սեպտեմբերի 2019 20:03
Մեսսիի մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին հարցականի տակ է

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացու մոտ ապաքինման գործընթացը նախատեսվածի պես չի ընթանում և այդ պատճառով վերջինս միանշանակ բաց կթողնի Լա Լիգայի առաջիկա տուրի «Վալենսիա»-ի հետ տնաային խաղը:

Նշվում է, որ Մեսսին, հնարավոր է, նաև չմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:

Հավելենք, որ «Բարսելոնա»-ն «չղջիկներ»-ին կհանդիպի սեպտեմբերի 14-ին, իսկ դորտմունդցինրին՝ սեպտեմբերի 17-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: