Պաշտոնական. «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից

11 Սեպտեմբերի 2019 19:02
Պաշտոնական. «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից

«Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է «չղջիկներ»-ի պաշտոնական կայքը:

«Մենք շնորհակալ ենք Մարսելինոյին այս երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Հաջողություն ենք մաղթում նրան ապագայում»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 54-ամյա մասնագետը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ, այդ պատճառով էլ ստիպված է եղել լքել պաշտոնը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: