Նեյմարն այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում ֆուտբոլիստ լինել. Վալդանո

11 Սեպտեմբերի 2019 14:12
Նեյմարն այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում ֆուտբոլիստ լինել. Վալդանո

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ «արքայական ակումբ» չկայացած տրանսֆերի մասին:

«Անձամբ ես չեմ ցանկանում, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի: Նա այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում ֆուտբոլիստ լինել: Վստահ չեմ, որ նա խարող էր դրական ազդեցություն ունենալ թիմի երիտասարդ բրազիլացիների վրա»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը ձանքեր էր գործադրում ֆուտբոլիստին իր շարքերում տեսնելու համար, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: