«Բարսելոնա»-ի մարզումն ընդհատվել է (լուսանկար, տեսանյութ)

11 Սեպտեմբերի 2019 11:21
«Բարսելոնա»-ի մարզումն ընդհատվել է (լուսանկար, տեսանյութ)

Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիա»-ի դեմ հանդիպմումից առաջ «Բարսելոնա»-ն հերթական նախապատրաստական մարզումն է անցկացրել, որը ընդհատվել է անրձևի ու ամպրոպի պատճառով:

Երբ «կապտանռնագույններ»-ի խաղացողները դուրս են եկել Ժոան Գամպերի անվան մարզումային կենտրոնի խոտածածկ, անձրև է սկսվել ու որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ մարզումը շարունակելն անհնար է:

Սկզբում կատալոնական ակումբը թվիթերյան էջը նույնիսկ կատակել.

«Չկա ավելի լավ ժամանակ մարզման համար. գնդակն արագ է տեղաշարժվում».

Պրիմերայի 4 տուրից հետո Իսպանիայի գործող չեմպիոնը 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: