«Ռեալ»-ի երկու առաջատար խաղացողներ շարք են վերադարձել

10 Սեպտեմբերի 2019 20:21
«Ռեալ»-ի երկու առաջատար խաղացողներ շարք են վերադարձել

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է նախապատրատվել Լա Լիգայի 4-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ կայանալիք հանդիպմանը:

Marca-ի փոխանցմամբ՝ ընդհանուր թիմի հետ վերսկսել են մարզումները «սերուցքայիններ»-ի հարձակվող Էդեն Ազարը և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: Երկու խաղացողներն էլ մեծ հավանականությամբ կմասնակցեն առաջիկա խաղին:

Նշենք, որ Ազարի համար այդ հանդիպումը դեբյուտային կլինի «Ռեալ»-ի կազմում, քանի որ վնասվածքի պաճառով բելգիացին դեռ պաշտոնական խաղի չի մասնակցել:

«Ռեալ»-«Լևանտե» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: