«Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Ռեալ»-ի տրանսֆերային թիրախով

10 Սեպտեմբերի 2019 18:27
«Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Ռեալ»-ի տրանսֆերային թիրախով

«Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Նապոլի»-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները դիտարկում են ֆուտբոլիստին թիմ հրավիրել գալիք ամռանը:

Նշվում է, որ «կապտանռնագույններ»-ը Ռուիսին ցանկացել են թիմ հրավիրել դեռ մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ վերջինս «Բետիս»-ից տեղափոխվեց «Նապոլի»:

Ավելի վաղ, 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 45 մլն եվրո էր առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ը, բայց մերժում էր ստացել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: