Վստահ եմ՝ Ռուիսն ու Դե Յոնգը լավագույնը կդառնան աշխարհում. Բուսկետս

10 Սեպտեմբերի 2019 14:19
Վստահ եմ՝ Ռուիսն ու Դե Յոնգը լավագույնը կդառնան աշխարհում. Բուսկետս

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն իր կարծիքն է հայտնել իր հայրենակցի՝ Ֆաբիան Ռուիսի և թիմակցի՝ Ֆրենկի դե Յոնգի մասին:

«Ե՛վ Ֆաբիանը, և՛ Ֆրենկին ահռելի տաղանդ ունեն: Հնարավոր է, Ֆրենկին դեռ պետք է հարմարվի «Բարսելոնա»-ի խաղաոճին, բայց նրանք երկուսն էլ խորհրդանշում են թիմի ներկան ու ապագան: Վստահ եմ՝ նրանք աշխարհում լավագույնը կդառնան իրենց խաղային դիրքերում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Նապոլի»-ն հրաժարվել էր վաճառել Ռուիսի տրանսֆերը 45 մլն. եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: