Mundo Deportivo. Վալվերդեն որոշել է, թե ինչպիսին է լինելու «Բարսելոնա»-ի հարձակման եռյակը «Վալենսիա»-ի դեմ խաղում

10 Սեպտեմբերի 2019 12:22
Mundo Deportivo. Վալվերդեն որոշել է, թե ինչպիսին է լինելու «Բարսելոնա»-ի հարձակման եռյակը «Վալենսիա»-ի դեմ խաղում

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընտրել է իր թիմի հարձակման եռյակը Լա լիգայի հերթական տուրի՝ «Վալենսիա»-ի դեմ խաղի համար: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Մեկնարկային կազմում հանդիպումը կսկսեն Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը:

Հիշեցնենք, որ արգենտինացին ու ուրուգվայցին նոր են ապաքինվել վնասվածքից:

«Բարսելոնա» - «Վալենսիա» խաղը կայանալու է սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: