La Gazzetta dello Sport. «Ռեալ»-ի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Վան Դեյկի գործակալի հետ

09 Սեպտեմբերի 2019 20:01
La Gazzetta dello Sport. «Ռեալ»-ի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Վան Դեյկի գործակալի հետ

Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է թիմ հրավիրել «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական գրանդի ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպում են ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հավանական տեղափոխության մանրամասները: Մադրիդցիներն իրենց հերթին պատրաստ են Վան Դեյկին տարեկան 12,5 մլն եվրո վճարել:

«Լիվերպուլ»-ը չի ցանկանում բաժանվել 28-ամյա խաղացողից և այդ պատճառով մտադիր է նոր պայմանագիր կնքել վերջինիս հետ տարեկան աշխատավարձը դարձնելով 11,5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Վան Դեյկը ճանաչվել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: